Ազգային ժողովում կրկին քվորում չկա: Դեկտեմբերի 4-ից օրակարգում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Տասնյակից ավելի պատգամավոր է գրանցվել: Քվորումի համար հարկավոր է 53 պատգամավորի գրանցում:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի եթե 4 ժամվա ընթացքում քվորում չապահովվի, նիստը կհամարվի չկայացած:
Ըստ դատախազության, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:





