ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգմանը, ասել է, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ», – ասել է նա;
Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է Հայաստանի խդրանքով Փաշինյանն ասել է, որ իր մամուլի քարտուղար Արման Եղոյանն էլ ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքն է պատմել լրագրողներին Արենի գյուղում:
Նա նաև տարօրինակ է որակել Ուշակովի այդ հայտարարությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտողար Արման Եղոյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Հայաստանը դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկություն չի արել:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպումը չեղարկվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը:
Նա ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով:





