AM
5 Դեկտեմբեր 2018 - 11:15 AMT

Արթուր Բաղդասարյան. Սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկանները, այլ ռոբոտները

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է զինված ուժերի մարտունակության բարձրացման անհրաժեշտությանը և պետության կողմից իրականացվող քայլերին:

Նա նշել է, որ առաջնագիծ պետք է գնան ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները:

«Դրանք շատ թանկ չեն, պետբյուջեի միջոցները լիովին բավարար են խելացի կառավարման միջոցով մեր զինված ուժերը համալրել ժամանակակից սարքավորումներով: Էդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանը հնարավոր է կամերաներով պատել, իսկ սահմանի մի շարք հատվածներում անվտանգությունը դեռեւս ժեշտի բանկաներով են պաշտպանում»,- ասել է Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ասել է նաև, որ ՕԵԿ առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունը երկու տարվա փոխարեն մեկ տարի սահմանել: