ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը:
Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում:
Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով։
«Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն Հայաստանի երկինքը կսպասարկի ուղղաթիռներով ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:





