GALLUP International association-ի հայաստանյան անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի ուսումնասիրության արդյունքներով հարցվածների 69.4%-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր ձայնը կտա «Իմ քայլը» դաշինքին:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, հարցվածների 5.7%-ը կքվեարկի այս ուժի օգտին: Երրորդը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն՝ 3.8%:
«Սասնա ծռերը» չորրորդ տեղում է 1.4%-ով, այն չի հաղթահարում, սակայն, անցումային՝ 5% շեմը, սակայն կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե լինի երրորդը, քանի որ, Սահմանադրության ահանջի համաձայն, ԱԺ-ում պիտի առվազն 3 ուժ ներկայացված լինի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես չեն անցնի խորհրդարան, այս ուժերի օգտին կքվեարկի հարցվածների համապատասխանաբար 1.3%-ը և 1.2%-ը:
«Մենք» դաշինքը կհավաքի 0.8%, ՕԵԿ-ը՝ 0.4%, «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցությունը՝ 0.3%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 0.1%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 0%:
Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու շրջանում, դեկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում։
Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:





