AM
6 Դեկտեմբեր 2018 - 13:05 AMT

Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավից

«Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել բոլոր թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավ անցկացնելուց՝ հարգելով 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Այդ մասին նա գրառում է կատարել իկր ֆեյսբուքյան էջում:

«Թեկնածուներին հորդորում եմ հարգել Հիշատակի օրը և դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել…Ես ինքս Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեմ իրականացնելու…Խիղճ և խաղաղություն բոլորիս..

Ներողություն եմ խնդրում, ժամանակի սղության պատճառով, գյուղական համայնքներ չայցելելու համար…Բոլորին կոչ եմ անում ընտրություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ Ձեր մեկ քվեն շատ կարևոր և որոշիչ է…,-ասվում է գրառման մեջ: