ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը` դեկտեմբերի 8-ին` ժամը 13.00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժը ժամը 12.00-ին), հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:Վթարի վայրը հայտնաբերվել է Մարալիկի շրջանում՝ լեռներում։





