AM
9 Դեկտեմբեր 2018 - 06:55 AMT

Վարուժան Ավետիսյան. ԱԺ այս արտահերթը միջանկյալ փուլ է

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները միջանկյալ փուլ են:

«Մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել, բայց այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը կտանի մեզ, համոզված եմ, դեպի արդար, ազատ, հավասար, թափանցիկ ընտրություններ»,- 10/49 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին է ասել «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քարոզարշավն անցել է հավասար պայմաններում, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, հիմա կա ազատություն, բայց շարունակությունը ժողովուրդը, բոլորով միասին կապահովեն։

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: