ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Այդ մասին նա ասել է ընտրությունը կատարելուց հետո լրագրողներիհետ զրույցում:
Նա հավելել է, որ հիմնական անելիքը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին՝ Բաբլոյանն ասել է. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության համար: Այն ժողովրդավարությունը, որ այս պահին ունենք, պետք է ավելի ամրապնդենք», – ասել է նա:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը:





