AM
9 Դեկտեմբեր 2018 - 07:49 AMT

Ծառուկյան. ԲՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր ուժը «երբեք ընտրակաշառք չի բաժանել»:

«Երբեք չի եղել այդպիսի բան։ Պետք է կեղծ տեղեկություններ տարածողները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Ծառուկյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների ընթացքին՝ Ծառուկյանն ասել է, որ շատ մեծ փոփոխություններ կան, և որ վարչական ռեսուրսի չարաշահում չկա:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: