Հայ Հեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասել է, որ բոլոր մեղավորները, անկախ նախկինում իրենց ունեցած դիրքից, պետք է պատասխան տան:
«Այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն ունի, որ այստեղ ամեն ինչ շատ մեծ բծախնդրությամբ պետք է կատարավի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին, և սա ամենամեծ քննություն է լինելու մեր դատական համակարգի և դրա հեռանակարի մասով», – ասել է Ռուստամյան:
Անդրադառնալով Քոչարյանի հուլիսի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության քննադատական հայտարարությանը՝ Ռուստամյանն ասել է, որ իրենք ոչ թե Քոչարյանին, այլ դատական համակարգն էին պաշտպանում:
Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը կալանավորվել է:





