«Մենք» դաշինքի առաջնորդ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկար տարիներ է երազել «այս օրվա մասին, երբ ՀՀ քաղաքացիներն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, գան ընտրության»:
«Երևի իմ կյանքի տասնյակ տարիներ նվիրել եմ սրան, գերկարևոր եմ համարել արդար ընտրությունները», – ասել է նա:
Նա հավելել է, որ գոհ է մնացել նաև քարոզարշավից, բայց իրենք՝ որպես նորաստեղծ դաշինքի քիչ ժամանակ են ունեցել: «Իմ մասնակցած քարոզարշավներից լավագույնն էր՝ հավասարության և բոլոր այլ առումներով», – ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը: Քոչարյանը կալանավորվել է:





