ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որում «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր կազմակերպիչ է անվանել իրեն, ով փորձում է մաքրվել արյունից»:
«Նույնիսկ նախորդ իշխանության կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չկա, և ՄԻԵԴ-ում հրապարկվում են Մարտի 1-ի հետ կապված դատավճիռներ, որոնք ցույց են տալիս, որ նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է», – ասել է նա:
Նա ասել , որ դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև՝ Քոչարյանի գործին:
«ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել քան այսօր է», – ասել է Փաշինյանը: Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել իր կալանավորման որոշման վերաբերյալ, որտեղ նա նշել է, որ վճիռը «քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում»:





