AM
9 Դեկտեմբեր 2018 - 09:24 AMT

Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ ՕԵԿ-ը կլինի ԱԺ-ում

«Օրինաց երկիր» կուսակցությունը ժամը 10:00-ի դրությամբ ընտրախախտումների հետ կապված ահազանգեր չի ստացել։ Այդ մասին հայտարարել է կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը քվեարկությունից հետո լրագրողներին՝ հավելելով, որ մինչ այդ պահը ընտրությունները նորմալ են ընթանում։

Այն հարցին, թե շանս տեսնո՞ւմ է, որ կհայտվի խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանել է. «Վստահաբար», հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ քվեարկել է Հայաստանի զարգացման, նորարարական, խելացի ծրագերով երկիրը կառավարելու օգտին, նոր աշխատատեղերի ստեղծման, ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առաջ ծառացած բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ:Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: