AM
9 Դեկտեմբեր 2018 - 09:39 AMT

Ահազանգ. Տարոնիկի գյուղապետն ուղղորդում է` ընտրելու «Իմ քայլի» թեկնածուին

Տարոնիկի 15/33 տեղամասում ուղղորդում է «Իմ քայլի» թեկնածուին՝ Նարեկ Մկրտչյանին ընտրել: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Արտուշ Այդինյանը:

«Արդեն որերորդ դեպքն է, որ մի քանի հոգով քվեախցիկի հետևում են հայտնվում», – գրել է նա:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: