AM
13 Դեկտեմբեր 2018 - 07:55 AMT

13 հայ ֆուտբոլիստի տարկետում կտրվի

Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում ընդգրկված 13 hոգու տարկետում կտրվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տրված տարկետման ժամկետը երկարացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի հրամանագրերով Հայաստանի քաղաքացիություն են ստացել Էդուարդ Նասիբի Թաթոյանը, Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը, Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Արշակ Ռաֆաելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Էդգար Զավենի Բաղումյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը, Գոռ Արթուրի Աղբալյանը, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում։

Նշված քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։