AM
17 Դեկտեմբեր 2018 - 17:40 AMT

ԱԳՆ-ն Լավրովի հայտարարության մասին․ Խոսքը կենսաբանական լաբորատորիաներին է վերաբերվում

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Մոսկվայի ու Երևանի միջև՝ ՀՀ տարածքում այլ երկրների զինծառայողների գտնվելու բացառման վերաբերյալ փաստաթղթի նախապատրաստման մասին։

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է PanARMENIAN.Net-ին, որ կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին:

«Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորթությունները», – ասել է Նաղդալյանը։