Հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-դ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ:
1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ.հունվարի 20-ը ներառյալ, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Քանի որ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից:





