AM
19 Դեկտեմբեր 2018 - 06:37 AMT

Սևանի և Գորիսի ճանապարհներին մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքնաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: