ՀՀ կատավարության՝ մշակույթի և սփյուռքի նախարարությունները լուծարելու մտադրությունը գերատեսչությունների աշխատողներին դուրս է բերել կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե քանի պետական աշխատող է ընդգրկված նախարարություններում, որքան գումար է դրանց հատկացվում:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի», երկու նախարարությունում միասին աշխատում է 219 մարդ, որից 88-ը՝ սփյուռքի նախարարությանում, 131-ը՝ մշակույթի նախարարությունում:
Երկու գերատեսչությանը, ընթացիկ տարվա բյուջեով, միասին հատկացվել է ավելի քան 2.177 մլրդ դրամ կամ $4.5 մլն, որից 1.134 մլրդ դրամը՝ մշակույթի նախարարությանը, 1.043 մլրդ դրամը՝ սփյուռքի նախարարությանը:
Այդ թվում՝ 323,5 մլն դրամ հատկացվել է սփյուռքի նախարարության աշխատակիցների աշխատավարձերին, հավելավճարներին և գերատեսչության մարմինների պահպանմանը, նույն նպատակով 516.9 մլն դրամ է հատկացվել մշակույթի նախարարությանը:
Մշակույթի նախարարության աշխատակիցներին սպասարկում է ծառայողական 7 մեքենա, իսկ սփյուռքի նախարարությանը՝ 5 մեքենա:





