AM
21 Դեկտեմբեր 2018 - 11:23 AMT

Օպտիմալացման արդյունքում կրճատվողները 3 ամիս առաջ կտեղեկացվեն, ևս 3 ամիս կվարձատրվեն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այն աշխատողները, որոնք պետական համակարգի օպտիմալացման և մի շարք նախարարությունների վերակազմավորման արդյունքում գործազուրկ կդառնան՝ երեք ամիս օրենքով սահմանված կարգով կստանան աշխատավարձ:

Աղաջանյանը նշել է նաև, որ այս աշխատողները կրճատվելուց երեք ամիս առաջ կտեղեկացվեն այդ մասին, հետևաբար նրանք կունենան վեց ամիս նոր իրավիճակին ադապտացվելու և նոր աշխատանք գտնելու համար:

Աղաջանյանն ասել է, որ օպտիմալացումը վերաբերելու է 4-5 նախարարության, որոնք վերակազմավորվելու են այլ գերատեսչությունների մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները լուծարվելու են. գերատեսչությունների աշխատողները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել:

Ընթերցեք նաև՝ «Ինչքան է ծախսվում սփյուռքի ու մշակույթի նախարարությունների վրա և քանի աշխատող ունեն կառույցները»: