AM
27 Դեկտեմբեր 2018 - 09:11 AMT

Անապահով ընտանիքների համար էլէներգիան 10 դրամով կէժանանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին նիստում որոշվել է սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար 10 դրամով նվազեցնել էլեկտրական էներգիայի սակագինը, հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը:

Ցերեկային սակագին է սահմանվել 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:

Հունիսին կառավարությունը որոշել էր սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնել: Եվս 20 դրամով նշված խմբի համար նվազել էր գազի սակագինը: