AM
9 Հունվար 2019 - 13:26 AMT

Զորակոչիկների ավտոբուսներում ոստիկաններ կլինեն

Զորակոչիկ տեղափոխող ավտոբուսներում այսուհետ ուղեկցող ոստիկանության ծառայողներ կգտնվեն, հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

«Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված հունվարի 8-ի միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողնե», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն):