AM
10 Հունվար 2019 - 07:33 AMT

2018-ին ԱԺ աշխատակազմը 404 մլն դրամ է տնտեսել

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականին ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այդ մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում

«Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ասվում է գրառման մեջ։