Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիները ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ ինչ-որ սպիտակ հեղուկ են լցրել նրա փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, տեղի է ունեցել վիճաբանություն։
ՀՀ Վերաքննիչ դատարանը հետաձգել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:





