AM
14 Հունվար 2019 - 07:08 AMT

Քոչարյանին գրավով ազատելու գործը մակարգվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կքննվի Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստը կկայանա դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Պաշտպանական խմբի փոխանցմամբ, դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: