AM
14 Հունվար 2019 - 08:25 AMT

Ջրաչափ չտեղադրելու համար տուգանքը կարող է բարձրանալ

Առանց թույլտվության ջրօգտագործում իրականացնելու կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար նախատեսված վարչական տուգանքները կարող են բարձրանալ: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Քաղաքացիների նկատմամբ գործող օրենսդրությամբ այժմ սահմանված է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով տուգանք. նախագծով առաջարկվում է սահմանել մինչև վեցհարյուրապատիկի չափով տուգանք, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երկուհարյուրապատիկի չափով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ելնելով ուսումասիրություններից, բազմաթիվ ջրօգտագործողներ չունեն ջրաչափեր/հոսքաչափեը կամ ջրաչափական սարքեր, ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը:

Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: