AM
14 Հունվար 2019 - 09:28 AMT

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի առաջին նիստի արդյունքում հանձնախմբի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Հանձնախմբի քարտուղարի պաշտոնը կզբաղեցբի նույն խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: