«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ԱԺ-ում լրագրողներին ասել է, որ կտար իր ձայնը «Լուսավոր Հայաստանի» ԱԺ փոխխոսնակի թեկնածու Մանե Թանդիլյանին: Նա հավելել է, սակայն, որ ամենաշատ ձայնը ստացել է ԲՀԿ-ն, որը փոխխոսնակի թեկնածու է առաջադրել Վահե Էնֆիաջյանին, հայտնում է Araratnews-ը:
«Կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպել, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնում է ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը: Ընտրողներն արդեն տվել են այդ հարցի պատասխանը։ Ժողովուրդը որոշել է՝ մեզ ոչինչ չի մնում, քան հետևել դրան», – ասել է Նազարյանը:
Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի թեկնածությունը: Լենա Նազարյանն իր ելույթում հայտարարել է, որ ներկայացնում է Հայաստանի պատմության մեջ մեծ քվե ստացած քաղաքական ուժին:





