AM
15 Հունվար 2019 - 09:23 AMT

Էնֆիաջյանը դեղին վարդեր է նվիրել Թանդիլյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը դեղին վարդեր է նվիրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ընդդիմադիր փոխխոսանակի չընտրված թեկնածու Մանե Թանդիլյանին:

Էնֆիաջյանը 108 ձայնով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ է ընտրվել, իսկ Թանդիլյանը Գաղտնի քվեարկության արդյունքում ստացել է 19 կողմ ձայն, մինչդեռ նրա խմբակցությունն ունի 18 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանն ընտրվել են խորհրդարանի փոխխոսնակներ: