AM
19 Հունվար 2019 - 09:01 AMT

Նախագահը ևս մի քանի նախարար է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանը նշանակել է բնապահպանության նախարար:Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

Մեկ այլ հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Տիգրան Խաչատրյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: