ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը:
Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի, Հումբոլդիմրցանակակիր է:
Մուրադյանը թեկնածությունն առաջադրել էր ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: «Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝բարեփոխումների ճանապարհով անցնելու համար», – նշել է Հովհաննես Հովհաննիսյանը, հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:
Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասել է, որ առաջնային նպատակը պետք է լինիայն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները,իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:
Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել ԱրթուրԻսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ ձայն, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ ձայն):
Արթուր Իսրայելյանը, իր ելույթում ներկայացնելով անցած ճանապարհը ևգործունեությունը, ասել է, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել համալսարանի զարգացմանը. «Այս տարի լրացավ համալսարանում իմ գործունեության10 տարին»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ, հաստատվել էր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Հոգաբարձուների խորհրդում են ընդգրկվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և այլոք։
2015 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի կազմում ընդգրկված էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլոք:





