AM
22 Հունվար 2019 - 16:44 AMT

Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպում կկայանա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Դավոսում ընթացող ֆորումի շրջանակներում։

Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, հայտնել է ինքը Նիկոլ Փաշինյանը։

«Սա ոչ պաշտոնական հանդիպում է», – նշել է նա։

Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած 2 երկրի ղեկավարների միջև լայնաֆորմատ բանակցությունների բացակայությանը, մի քանի, իր բնորոշմամբ, օգտակար զրույց եղել է։