AM
23 Հունվար 2019 - 11:04 AMT

ԱԱԾ-ն կոչ է անում աջ ղեկով մեքենաները դուրս բերել «Բագրատաշենից»

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը: Այդ մասին ասվում է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ, որով կոչ է արվում քաղաքացիներին դուրս բերել դրանք անցակետի տարածքից:

Հակառակ դեպքում մեքենաների սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) ստեղծում են ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-ասվում է հայտարարության մեջ:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2017 թվականին: Դրանով արգելվում էր աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան: