AM
29 Հունվար 2019 - 08:03 AMT

Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը կղեկավարի Վլադիմիր Կարապետյանը: Այդ մասին հայտնել է ինքը Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում»,-ասվում է գրառման մեջ:

Կարապետյանը հավելել է նաև, որ ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ:

«Դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-ասվում է գրառման մեջ:

Վլադիմիր Կարապետյանը մինչև 2008 թվականը եղել է ԱԳՆ մամուլի խոսնակը: