AM
29 Հունվար 2019 - 11:21 AMT

Կացնով ՎՏԲ բանկ մտած անձը վնասազերծվել է

Հունվարի 29-ին՝ ժամը 13:50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։