AM
31 Հունվար 2019 - 13:48 AMT

ՊՆ պատվիրակությունը քննարկումների է մասնակցել ՀԱՊԿ միացյալ շտաբում

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը: Պատվիրակությունը գլխավորում էր ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը:

Համաձայնեցումն իրականացվել է հունվարի 29-31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում:

Պատվիրակությունը մասնակցել է նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: