AM
1 Փետրվար 2019 - 06:27 AMT

Խաչատուրովի որդին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, հայտնում է «Հայկական ժամանակը»

Հայցվորի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանն ասել է, որ Իգոր Խաչատուրովը այն հողատարածքի սեփականատերն է, որի վրա, ըստ հայցվոր կողմի, ապօրինի կառույցներ կան:

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին. մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: