AM
1 Փետրվար 2019 - 10:12 AMT

Հունարենի անվճար դասընթացներ՝ ԵՊՀ ուսանողների համար

Երևանի պետական համալսարանը 2019-ի մարտի 11-ից ԵՊՀ ուսանողների համար կազմակերպում է հունարենի ուսուցման անվճար դասընթացներ (120 ժամ, 6 կրեդիտ):

Ուսանողները կարող են մասնակցել անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա) և մակարդակից (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):

Դասընթացները նախատեսված են սկսնակների համար և կտևեն 2 կիսամյակ: Դասընթացների ավարտին կտրվի վկայական՝ քննության արդյունքին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: Տեղերը սահմանափակ են:

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանի [email protected] էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (1 էջ) և 300 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ: Ծրագրի համակարգողն է Լևոն Հակոբյանը, հեռ.՝ 060710585: