AM
1 Փետրվար 2019 - 11:14 AMT

Վանեցյան. «Երևան» հիմնադրամը 1.807 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Երևան» հիմնադրամի կողմից պետբյուջե է վերականգնվել 1.807մլրդ դրամ:

Անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը վատնվել է, մի մասն էլ ոչ նպատակային է ծախսվել:

«Գործի շրջանակում հիմնավորվել է 1.807մլրդ դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե», – ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել հիմնադրամի յուրացումների դեպքով: