AM
2 Փետրվար 2019 - 12:08 AMT

«Բարի գալուստ». Մերկելը հայերեն է ողջունել Փաշինյանին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ինստագրամյան իր էջում լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Բարի գալուստ», – գրել է նա՝ վարչապետ Փաշինյանին ողջունելով Բեռլինում։

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:

Ընթերցեք նաև՝ «ԳԴՀ պաշտոնյա. ՀՀ-ն հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով՝ մեծ պատվիրակությամբ գալու ենք»։