AM
4 Փետրվար 2019 - 08:25 AMT

Հնդիկ և ռուս գործարարների հետ քննարկվել է գործակցությունը ռազմարդյունաբերությունում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հանդիպել է հնդիկ և ռուս գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել է ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-ի հետ գործակցության հարցը:

«Հանդիպում ունեցա Հնդկաստանից և ՌԴ-ից ժամանած գործարարների հետ, որոնք շահագրգռված են գործակցել հայկական ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների հետ», – գրել է պատգամավորը:

Նա հայտնել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Երևանում կազմակերպել երկկողմ հանդիպում և քննարկում՝ համատեղ ձեռնարկություններ հիմնելու առաջարկների վերաբերյալ: