AM
4 Փետրվար 2019 - 10:30 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ. Վրաստանով անցնող մալուխը վնասվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների մասով:

Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը: