ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խմբակցության օրակարգում ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու վերաբերյալ հարց չկա:
«Պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ օրակարգում պարզապես նման հարց չկա»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցերում ՀՀ օրհներգը փոխելու առաջարկ էր արել, ինչը բուռն քննարկումների առարկա էր դարձել:
Նա մասնավորապես առաջարկում էր ՀՀ օրհներգ դարձնել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար գրած օհներգը:





