Էրեբունի վարչական շրջանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաև ջրահեռացման նոր համակարգ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբության իր էջում գրել է, որ վարչական շրջանի բնակիչների ու ՔԿՀ-ում պահվող անձանց համար «իրավիճակ է փոխվել»:
«Նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Խնդիրը լուծված է», – գրել է նախարարը:
2018 թվականիփետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:
Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։
«Երկիր ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:





