Հայկ Չոբանյանը կնշանակվի Տավուշի մարզպետի պաշտոնում: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայկ Չոբանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ», – ասվում է որոշման նախագծում:
Նիստի օրակարգում է ընդգրկված նաև Տիգրան Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:





