AM
6 Փետրվար 2019 - 07:41 AMT

«Վեոլիա ջուրը» տուգանվել է 10 մլն դրամով, «Գազպրոմ Արմենիան»՝ նախազգուշացվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացում տալու մասին որոշման նախագիծը հաստատվել է:

Նախագծում նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ:

2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ծանուցվել է:

Նիստում հաստատվել է նաև «Վեոլիա ջուր» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշման նախագիծը։

Նշվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթը՝ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված ժամկետների խախտման փաստերով: