Կառավարությունը փետրվարի 6-ի նիստում հաստատել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։
Հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվել է Վարդան Ուռուտյանը, որը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2018-ի հուլիսին։
Որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։





