2018 թվականին 2017 թվականի համեմատ գողությունների դեպքերի թիվն աճել է 19%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2017 թվականին գրանցվել է գողության 5909 դեպք, ապա նախորդ տարում այդ թիվը կազմել է 7043:
Դրանցից 1438-ը բնակարանային գողություններ էին՝ 2017-ի 889 դեպքի դիմաց: Այսպիսով, 2018-ին բնակարանային գողություններն աճել են մոտ 62%-ով։
2018-ին 31%-ով աճել են նաև կողոպուտի դեպքերը՝ 239 դեպք նախորդ տարվա 182-ի համեմատ:





