AM
7 Փետրվար 2019 - 12:01 AMT

2018-ին 2 անգամ ավելի շատ կոռուպցիոն հանցագործություն է գրանցվել

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1353 հանցագործություն, մինչդեռ 2017 թվականի այդ թիվը հասել է 634-ի:

Ընդհանուր առմամբ, նապորդ տարում գրանցված հանցագործությունների քանակը 22,551 է, 2017 թվականի այդ թիվը կազմել է 20,284:

Ընթերցեք նաև՝ «2018-ին բնակարանային գողություններն աճել են մոտ 62%-ով»: